26.6.14

Ֆիլմ >>> Միասին` ուրախ, մաս 2-րդ՝ 2-ից


Երրորդ կերպարը

Բացի այս զույգից, ֆիլմում կա նաև երրորդ կերպար՝ Չանգ անունով թայվանցի մի ճանապարհորդ: Լինելով շատ ավելի ինքնավստահ և կայուն մի մարդ, Չանգը նախնտրում է ճանաչել ավելի շատ լսելով, քան թե նայելով: Նրա երազանքն է այցելել «աշխարհի ծայրին գտնվող փարոսը», որտեղ, ըստ իր լսածի, կարելի է թողնել անձնական վշտերը: Հանդիսատեսի համար, սակայն, այդպես էլ չի բացահայտվում նրա վիշտը:

Լայը Չանգին հանդիպում է նույն ռեստորանում աշխատելու ժամանակ և նրա հետ սկսում է բարեկամանալ: Այն ժամանակաշրջաններում, երբ Հոն բացակայում է Լայի կյանքից, Լայը և Չանգը հաճախ միասին են ժամանակ անցկացնում: Նրանց կապի բնույթը, սակայն, մնում է անորոշ:

Կործանարար սերը՝ բանաստեղծականացված

Սա, թերևս, կինոյի պատմության մեջ կործանարար սեր պատկերող առավել բանաստեղծական ֆիլմերից մեկն է: Ֆիլմը նկարահանել է իր ժամանակի առավել ընդգծված ոճ ունեցող  ռեժիսորներից մեկը, ասիական կինոյի երկու գերաստղերի խաղարկությամբ: Մի ինչ-որ պատմություն զգուշորեն պատմելու փոխարեն՝ ռեժիսորը աշխատում է գույների ու երաժշտության ինտենսիվ և հմուտ օգտագործման շնորհիվ ցուցադրել տարբեր մթնոլորդներ և տրամադրություններ: Նախնական տեսարանների մեծ մասը ներկայացվում են փխրուն սև ու սպիտակով, բացառությամբ մի քանի պահերի, որոնք մատուցվում են ջերմ և փայլփլուն գույներով: Սակայն, Լայի և Հոյի վերամիավորման պահից հետո, երբ նրանք տաքսու մեջ նստած տուն են վերադառնում, ֆիլմը ամբողջովին անցնում է շքեղ գույների:

Պատմության վայր Բուենոս Այրեսը ֆիլմում մասամբ սահմանափակ տեղ է գրավում. մենք հիմնականում տեսնում ենք «Սուր» (իսպաներենով՝ հարավ) տանգո ակումբը, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը և մի նավահանգիստ, որը կարող է լինել ցանկացած երկրում: Ավելին՝ հերոսները չեն շփվում տեղացիների հետ, որն ամրապնդում է նրանց (և հանդիսատեսի) մեկուսացվածության զգացումը: 

Ֆիլմը արդյունավետորեն օգտագործում է տանգո երաժշտության ամբողջ ներուժը: Տանգոյի մեղեդիները սաստկացնում են ֆիլմում տիրող մելամաղձոտության զգացումը: Սակայն ֆիլմի անվանումը ոգեշնչվել է 1967 թ. ամերիկյան Թրթլզ խմբի (The Turtles) կատարած մի երգից, և ոչ թե որևէ տանգոյից: Այս երգը ֆիլմում հնչեցվում է միայն մեկ անգամ՝ Լայի՝ Հոնկոնգ վերադարձի տեսարանում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.8 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>


- Ես պարզապես ուզում եմ քո հետ լինել:







- Ես կարող եմ քո վրա պառկած քնել:
- Ես այսպես եմ սիրում:




- Նկատի ունեմ այն, որ սիրում եմ այն մեղեդիները, որոնք
արագացնում են սրտիս բաբախումը:


ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>> 


___________________________________________________________
«Միասին` ուրախ» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: