19.6.14

Սերիալ >>> «Բոթինեռաս», մաս 1-ին՝ 2-ից


 ՍԵՐԻԱԼ 
 Բոթինեռաս / Botineras
 ՌԵԺԻՍՈՐ
 Սեբաստիան Օրթեգա
 ՏԱՐԵԹԻՎ
 2009-2010 (1 եթերաշրջան)
 ԵՐԿԻՐ
 Արգենտինա
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ
 84


Մանուելի և Լալոի սիրավեպը

«Բոթինեռաս» բառը Արգենտինայում վերաբերում է ֆուտբոլիստների կանանց և զուգընկերուհիներին, որոնք սովորաբար գեղեցիկ և հրապուրիչ կանայք են, և երբկամ եթե նրանց ամուսինները հայտնի  են դառնում, նրանք ևս ստանում են աստղի կարգավիճակ: Հենց այդ «Բոթինեռաս» հասարակական շրջանակն է, որը գտնվում է այս ռոմանտիկ կատակերգրական հեռուստասերիալի (կամ ինչպես լատինամերիկացիներն են կոչում՝ «տելենովելայի») կենտրոնում: Սա գեյ սերիալ  չէ:

Սերիալի հիմնական կերպարները մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, նրանց «բոթինեռաս»-ը, ֆուտբոլի ակումբի ղեկավարները, գործակալները և մարզիչները, որոնք մասնակցում են տարբեր սիրային, բիզնես և քրեական գործընթացքների: Այստեղ ներկայացված 84 էպիզոդները, սակայն, վերաբերում են սերիալի հիմնականում երկու կերպարների` Մանուելի և Լալոի սիրո պատմությանը:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ  >>> 


Երբ բի Ֆուտբոլիստը «գոլ է խփում»

Ֆուտբոլիստների մի մասը, իրենց ընտանիքների հետ միասին, բնակվում են նույն բնակելի համալիրում և կիսում են մի շարք ընդհանուր տարածքներ, ինչպիսիք են խոհանոցը և մարզասրահը: Այս ձևաչափը իդեալական միջավայր է ստեղծում տարբեր ինտրիգների համար (լրտեսություն միմյանց նկատմամբ, բամբասանք, սիրային գայթակղություն, դավաճանություն և այլն), որոնք սովորաբար ներառված են այս կարգի սերիալներում:

Խաղացողների թվում է բեղերով Մանուելը (Քրիստիան Սանչո), ով ֆուտբոլային մեծ աստղ է համարվում և Լալոն (Էզեքիել Կաստանիո), մի երիտասարդ խաղացող: Նրանք սիրահարվում են, չնայած այն հանգամանքին, որ Մանուելը ամուսնացած է և ունի երկու երեխա, իսկ Լալոն ունի զուգընկերուհի: 

Առաջին անգամը չէ, որ Մանուելը հրապուրանք է զգում տխամարդու հանդեպ: Երևի կարելի է նրան բնութագրել որպես երկսեռական: Նա արդեն փորձել է «կպցնել» ակումբի մի շարք այլ խաղացողների, բայց այդ նախաձեռնությունները մնացել են անարդյունք: Լալոյին համբուրելով, երբ վերջինս գտնվում է հոգեկան ճգնաժամի մեջ (նրան մեղադրում են Վանինա անունով մի աղջկա սպանության գործով), Մանուելը այս անգամ որոշիչ «գոլ է խփում»: Ջերմ համբույրն արթնացնում է Լալոի նույնասեռական հակումները:
Էպիզոդ 15-րդ,  անգլերեն ենթագրերով  >>>


Կարիերա կամ սեր

Այնուհետև, սիրահարները կանգնում են անձնական և աշխատանքային բազմաթիվ մարտահրավերների առջև, այդ թվում՝ ֆուտբոլային միջավայրում գերիշխող հոմոֆոբիան: Եվ սա հիմնականում այն է, որն այս սերիալը դարձնում է յուրահատուկ և հետաքրքիր: 

Ինչպես Մանուելի և Լալոի գործակալ Թաթոն նրանց զգուշացնում է, այն օրը, երբ երկրպագուները հայտնաբերեն, որ մի խաղացող գեյ է, նա «վերջացած» է, քանի որ «չկան գեյ մարզական լրագրողներ, ոչ էլ գեյ մարզիչներ, ոչ էլ գեյ խաղացողներ»: (Համենայնդեպս, նրանք բացեիբաց չեն դրսևորում իրենց սեռական կողմորոշումը):

ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

___________________________________________________________
«Բոթինեռաս» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՍԵՐԻԱԼԻ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: