27.8.13

Սերիալ >>> Հրեշտակները Ամերիկայում, մաս 1-ին՝ 3-ից


 ՍԵՐԻԱԼ
 «Հրեշտակները Ամերիկայում»
 / Angels in America / Ангелы в Америке
 ՌԵԺԻՍՈՐ
 Մայք Նիքոլզ  
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Թոնի Քուշներ,  հիմնված է
 Թ. Քուշների «Հազարամյակը մոտենում է»
 և  «Պերեստրոյկա» պիեսների վրա
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Թոմաս Նյումեն
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Ալ Պաչինո, Մերիլ Սթրիփ, Պատրիկ Ուիլսոն,
Մերի Լուիզ Փարքեր, Էմա Թոմփսոն,
Ջասթին Քիրք,  Բեն Շենքմեն
 ՏԱՐԵԹԻՎ
 2003
 ԵՐԿԻՐ
 ԱՄՆ
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ   
 6

Այս վեց էպիզոդից բաղկացած հեռուստատեսային ֆիլմը հիմնված է երկու հաջողված ամերիկյան պիեսների վրա` «Հազարամյակը մոտենում է» և «Պերեստրոյկա», որոնք առաջին անգամ ներկայացվել են համապատասխանաբար 1991 և 1992 թվականներին: Շնորհիվ սերիալի ռեժիսորի և ի տարբերություն նման ադապտացիաների, ֆիլմի տարբերակը կորցրել է իր թատերական ասպեկտները (ցավոք` ոչ բոլորը) և կարողացել է օգտվել այն բոլոր հնարավորություններից, ինչ կինոն կարող է տալ:

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ > > >



Խառը տարիներ

Պատմությունը տեղի է ունենում 1980-ականների կեսերին, երբ ԱՄՆ իշխանության ղեկին է նախագահ Ռ. Ռեյգանի պահպանողական վարչակազմը, երկրում ընթանում են լուրջ հասարակական և մշակութային փոփոխություններ, ՁԻԱՀ-ի տարածումը հասնում է աննախադեպ չափերի, և ժողովրդի մեջ առկա է համատարած մտահոգություն մոտալուտ նոր հազարամյակի վերաբերյալ:

Ֆիլմը հետևում է Նյու Յորքում ապրող մի քանի մարդկանց փոխկապակցված կյանքերին, կենտրոնանում է երկու զույգերի բաժանման ընթացքին և ցուցադրում է երկու շատ տարբեր անհատների պայքարը ՁԻԱՀ-ի դեմ:

Փրայորը (Ջասթին Քիրք) և Լուիսը (Բեն Շենքմեն), որոնք կազմում են նույնասեռական մի զույգ, բաժանվում են այն պատճառով, որ Լուիսը թերանում է թիկունք կանգնել Փրայորին, չնայած իր պնդումներին, որ սիրում է նրան, երբ ՁԻԱՀ-ով վարակված  վերջինիս առողջությունը վատթարանում է: Ջոն (Փատրիկ Ուիլսոն) և Հարփերը (Մերի Լուիզ Փարքեր)` Մորմոն մի զույգ, բաժանվում են, քանի որ այդ զույգի փոխհարաբերությունների մեջ  ինչ -որ կարևոր բան պակսում է : Ջոն շատ անտարբերությամբ և սառնությամբ է վերաբերվում իր կնոջը: Սա բխում է նրանից, որ Ջոն ճնշում և թաքցնում է իր իրական սեռական կողմնորոշումը:
ՏԵՍԱՐԱՆ ՍԵՐԻԱԼԻՑ  >>> Պարի՛ր ինձ հետ, 3րդ մասից


Մտապատրանքներ

Լուիսի` տնից հեռանալուց հետո, Փրայորի առողջական վիճակը ինչ-որ չափ կայունանում է, բայց նա սկսում է քնած պահերին ինչ-որ առեղծվածային  սուրհանդակի գալու մասին երազել: Լուիսը հանդիպում է Ջոին և նրան հրավիրում է ապրել իր հետ, իսկ Ջոի տնoրեն Ռոյ Կոհնը (Ալ Պաչինո), սկսում է պայքարել ՁԻԱՀ-ի դեմ: Կոհնը մի հրեա, բայց հակասեմական, նույնասեռական, բայց հոմոֆոբ, անդուր և ռասիստ փաստաբան է և մարմնավորում է մի իրական անձնավորության` Ռոյ Կոհնին (1927-1986 թ.):

Ռուսերեն տարբերակ
6 մասերից բախկացած

4 մասերից բախկացած
>>> CINEMAPLAYER

2 մասերից բախկացած
>>> KINOVEK21

___________________________________________________________
«Հրեշտակները Ամերիկայում» սերիալը այս կայքում
ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՍԵՐԻԱԼԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: