29.8.13

Սերիալ >>> Հրեշտակները Ամերիկայում, մաս 2-րդ՝ 3-ից


Կոհնի խնդրահարույց գործունեությունը

Ռոյ Կոհնը հայտնի դարձավ Սենատոր Ջոզեֆ Մակարտիի ղեկավարած հետաքննությունների ընթացքում 1950-ականներին: Այդ հետաքննությունները միտված էին ԱՄՆ-ում կոմունիստական գործունեությունները կանխելուն: Կոհնը և Մակարտին թիրախավորեցին ոչ միայն բազմաթիվ պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների, այլ նաև մեծ թվով ենթադրյալ նույնասեռական անձնավորությունների` որպես կասկածյալ կոմունիստ համակիրներ: Կոհնը նաև ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության դատախազության խմբի նշանավոր անդամներից է եղել` Ջուլիուս և Էթել Ռոզենբերգների դատավարության մեջ: Ռոզենբերգներին մեղադրում էին լրտեսության մեջ` ի օգուտ ԽՍՀՄ-ի: Ի դեպ, ֆիլմում Էթել Ռոզենբերգի ուրվականը (Մերիլ Սթրիփ) «վերադառնում է աշխարհ»` ականատես լինելու Կոհնի հոգեվարքին:
ՏԵՍԱՐԱՆ ՍԵՐԻԱԼԻՑ  > > > Սուրհանդակի երկրորդ այցը, 6րդ մասից


Բարդ սցենար

Ֆիլմը լի է քաղաքական, կրոնական և մշակութային ակնարկներով, որոնք արտահայտված են երկար ու երբեմն կնճռոտ քննարկումների, քարոզների և մենախոսությունների միջոցով: Որոշ կերպարների երազանքների և մտապատրանքների մեջ հանդես են գալիս  հրեշտակներ և ուրվականներ: Սրանք բոլորն առավել բարդացնում են սցենարը:

Ոչամերիկացի հանդիսատեսի համար, մասնավորապես, Ռեգանի իշխանության վերաբերյալ քաղաքական քննարկումները և Նյու Յորք քաղաքի կառավարման հարցերի շուրջ զրույցները դժվար են ընկալել և գնահատել: Այդուամենայնիվ, ֆիլմն ունի շատ հագեցած պատմություն, որը խորապես ուսումնասիրում է համընդհանուր թեմաներ, ինչպիսիք են` էթիկա և բարոյականություն, մահ, մեկուսացում, դավաճանություն, ինքնության ճգնաժամ, սեր, կարեկցություն, պատասխանատվություն, միասնություն և վաղանցիկություն:

ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  > > >

- Կաթոլիկները հավատում են ներմանը: Հրեաները հավատում են մեղքին


- Յուրաքանչուր ոք ցանկանում է նրբագեղությամբ և շնորհքով անցնել կյանքի ճանապարհ:
- Ես սովորաբար ասում եմ ասում եմ, որ թքած ունեմ ճշմարտության վրա։


 - Բայց հիմնականում ճշմարտությունն է, որ թքում է մեր վրա:
- Քսաներորդ դա՞ր: Օ՜, սիրելիներս, աշխարհն ինչ ահավոր, ահավոր հնացել է:









- Ես ցանկանում եմ ավելի շատ կյանք:

- Դու ուրվական ե՞ս, Լու:
- Ոչ, ընդամենը ... տեսիլք:


- Դուք սքանչելի եք, յուրաքանչյուրդ և բոլորդ:
 ___________________________________________________________
«Հրեշտակները Ամերիկայում» սերիալը այս կայքում
ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3 >>> ԱՅՍՏԵՂ
ՍԵՐԻԱԼԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ

No comments: