16.1.17

Սերիալ >>> «Բոթինեռաս», մաս 2-րդ՝ 2-ից


Մանուելի կինը` Լիլին, ի վերջո, բացահայտում է ամուսնու և Լալոի կապը և դրանից հետո սերիալը մասամբ կենտրոնանում է Մանուելի և Լիլիի հակամարտության վրա: Ակումբի փաստաբան Նինոն Լիլիին ճնշման տակ է դնում, որպիսզի նա հաշտվի Մանուելի հետ և Մանուելից և Լալոից պահանջում է, որ նրանք վերջ դնեն իրենց հարաբերությանը: Ըստ երևույթին, բոլորի (խաղացողների, կանանց, մարզիչների և մենեջերների) համար հիմնական խնդիրը և գրեթե մոլուցքը խաղացողների կարիերան է և այդ առումով՝ նրանց հանրային իմիջի պահպանումը: Սակայն, զգացմունքաին ճգնաժամի իրավիճակում, առավելս մի դրամատիկ սերիալի շրջանակներում, հաստատ չի, որ հերոսները (Մանուելը, Լալոն և Լիլին) կկարողանան զսպել իրենց զգացմունքները և թաքցնել իրականությունը:

ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ`  Քրիստիան Սանչո (Cristian Sancho), Էզեքիել Կաստանիո (Ezequiel Castaño) 
Իրական իրադարձություններով ներշնչված

Հետաքրքիր է, որ սերիալի հեռարձակմանը զուգահեռ` 2009 և 2010 թվականներին, Արգենտինայում ընթանում էին հանրային քննարկմումներ նույնասեռ ամուսնության օրինագծի շուրջ: Այնուհետև՝ 2010 թ. հուլիսի 22-ին, Արգենտինան դարձավ առաջին լատինաամերիկյան երկիրը, որն օրինականացրեց նույնասեռ ամուսնությունը: Ընդհանրապես փորձ չի արվում սերիալի պատմությունը ուղակիորեն կապել հասարակական և քաղաքական իրադարձությունների հետ, բայց նույնասեռ ամուսնության օրինակացումը մեկ կամ երկու անգամ նշվում է սերիալի մեջ:

Կա նաև մեկ հղում լատինաամերիկյան երգիչ Ռիկի Մարտինին, ով 2010 թ. մարտի 29-ին հրապարակայինորեն խոստովանեց իր սեռական կողմնորոշումը: Սկսած 43-րդ էպիզոդից, Մանուելի կողմնորոշման ինքնաարտահայտման (coming out) հարցը դրվում է սերիալի օրակարգում: Այս խնդիրը առաջին անգամ բարձրացնում է նրա կին Լիլին և դա, ի վերջո, տեղի է ունենում էպիզոդ 60-ում, շատ դրամատիկ ձևով:

ԿԱԴՐԵՐ ՍԵՐԻԱԼԻՑ  >>> 



«Տելենովելա»՝ գեյ համեմունքով

Հարկ է նաև նշել, որ համեմատած այլ հեռուստասերիալների, որոնք ընդգրկում են գեյ կերպարներ և թեմաներ, «Բոթինեռաս»-ը առանձնանում է իր բազմաթիվ էրոտիկ տեսարաններով: Դրանցից հիմանականներն են` ջակուզի տեսարանը (էպիզոդ 14), մահճակալի տեսարանը (էպիզոդ 15), ցնցուղի տեսարանը (էպիզոդ 23) և հյուրանոցի  տեսարանը (էպիզոդ 52): Կարելի է ենթադրել, թե որքան են այս տեսարանները ցնցել սովորական «տելենովելա»-դիտողներին:

Հաշվի առնելով, որ արգենտինական հեռուստասերիալները որոշակի տեղ են զբաղեցնում լատինամերիկյան և միջազգային հեռուստաեթերում, կարելի է ողջունել նրանց մեջ գեյ կերպարների ներառումը և հոմոֆոբիայի տարբեր արտացոլումների քննարկումը: Սակայն, պիտի խոստովանել, որ գեյ թեմաներ քննարկելու նորությունից և հետաքրքրությունից բացի, «Բոթինեռաս»-ը, այլ լատինամերիկյան տելենովելաների պես, միջակ աշխատանք է: Սերիալի կերպարները ներկայացվում են մեկ ծավալային եղանակով, նրանց երկխոսություններն ընթանում են պարզունակ կարգով և պատմությունը զարգանում է ձանձրալի ձևով:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.5 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10

ամբողջական սերիալը (անգլերեն ենթագրերով)  >>>


___________________________________________________________
«Բոթինեռաս» սերիալը այս կայքում 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՍԵՐԻԱԼԻ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: