7.12.14

2015-ի օրացույց >>> «Ուարուիքի թիավարները»


Անգլիայի Ուարուիք համալսարանի թիավարների ակումբի ուսանողները կրկին մերկանում են!
 
Իրենց 6-րդ համարի համար Անգլիայի Ուարուիք համալսարանի ուսանողական թիավարների ակումբը կրկին արտադրել է զվարճալի և գեղեցիկ մի օրացույց:

Սրանք ո՛չ պրոֆեսիոնալ մարզիկներ են, ո՛չ էլ պրոֆեսիոնալ մոդելներ, այլ գեղեցիկ, լավ կազմվածքով և եռանդուն ուսանողներ, ովքեր իրենց օրացույցի պատկերազարդելու համար ամեն տարի մերկանում են տեսախցիկների առջև: Օրացույցից բացի նրանք արտադրում են նաև պաստառներ, շապիկներ, գլխարկներ և բացիկներ:

Վաճառքի հասույթը, որը տարածվում է գրեթե 80 երկրներում, ամբողջությամբ գնում է «Մարզանքի դաշնակիցներ» (Sport Allies) բրիտանական հասարակական կազմակերպությանը, որը պայքարում է հոմոֆոբիայի դեմ՝ մարզանքի բնագավառում: Մարզանքի դաշնակիցները  կենտրոնանում են մասնավորապես դպրոցական այն աշակերտների վրա, որոնք սպորտով զբաղվելիս բախվում են հոմոֆոբիային և խտրականության տարբեր արտացոլումներին:

Հարկ է նշել, որ Ուարուիքի թիավարները բացառապես նույնասեռական կամ երկսեռական տղաներ չեն, բայց բոլորն էլ համոզված են, որ սպորտի ոլորտում հոմոֆոբիան չունի իր տեղը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2015-ի օրացույցի պրեմիերային Ուարուիքի թիավարները
ստացան սիրված դերասան Յան Մեքքելենի աջակցությունը:


2015-ի գովազդային տեսահոլովակը >>>



Պաշտոնական կայքը ԱՅՍՏԵՂ

2014-ի համարը ԱՅՍՏԵՂ

Ուարուիք համալսարանի թիավարների նախաձեռնությունը վերջերս ոգեշնչեց Նոթինգհամ համալսարանի հոկեյի խաղացողներին, ովքեր որոշեցին իրենց հերթին մերկանալ սատարելու սպորտի ոլորտում հոմոֆոբիայի դեմ պայքարին: Նրանք, սակայն, չեն նախատեսում օրացույց հրատարակել:

 

No comments: