21.4.14

Ֆիլմ >>> Լյուդվիգը, մաս 2-րդ՝ 2-ից


Դեպի «խելագարություն»

Դիմադրելով իր դիրքի սղության ու պարտականություններին՝ Լյուդվիգը փորձում է առավելագույնս օգտվել իր պաշտոնի բազմաթիվ հնարավորություններից, այդ թվում՝ ֆինանսական միջոցներից: Նա իր ժամանակն անց է կացնում իր սիրած զբաղմունքներով (երաժշտություն, գրականություն և այլն) և դառնում է արվեստի և ճարտարապետության խոշոր հովանավոր: Նրա պատվերով կառուցված թանկ և հեքիաթային պալատներն և ֆանտաստիկ վայրերը (ինչպես՝ մի պալատի ներքնահարկում կերտած լիճ-քարանձավը), նրա սերը շռայլության և ճոխ ապրելակերպի, և նրա սովորությունը թանկարժեք նվերներ տալու, պատճառ են դառնում, որ նա ձեռք բերի էքսցենտրիկ մարդու համբավ: Իսկ քիչ անց նրա աճող մեկուսացման և հուսահատության ֆոնի վրա, ոմանք նրան որակավորում են խելագար:

Լյուդվիգ 2-րդի դիմանկարը իր
թագադրման առիթով, 1865 թ.
Ֆիլմը ցույց է տալիս թե ինչպես Լյուդվիգի ֆիզիկական առողջությունը հետզհետե վատթարանում է, որի պատճառով նա կախվածություն է ձեռք բերում որոշ թմրադեղերից և ալկոհոլից: Լյուդվիգն ավելի ու ավելի է մեկուսանում, գնալով փակվում է իր մենակության մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական իրադարձությունները պահանջում են նրա ակտիվ միջամտությունը: Հիշենք, որ ժամանակին Պրուսիան փորձում էր մեկ միասնական պետության մեջ միավորել գերմանախոս բոլոր տարածքներն և այդ պատճառով դեմ էր անկախ Բավարիայի գոյատևման:

Լյուդվիգի անմեղսունակ լինելու մեղադրանքը, փաստորեն մաս է կազմել նրա նախարարների նախաձեռնած դավադրության՝ նրան գահընկեց անելու նպատակով, ի շահ Պրուսիայի հետ մերձեցման: Լյուդվիգին խելագար հայտարարելու հաջորդ օրը նա մահանում է կասկածելի պայմաններում, որը զարկ է տալիս տարբեր լեգենդների նրա անձնավորության շուրջ, և նրան դարձնում հետաքրքրաշարժ և առեղծվածային պատմական դեմք: 

Լյուդվիգը ենթադրաբար մի անգամ ասել է՝ «ես մի չլուծված առեղծված եմ և ցանկանում եմ մնալ այդպիսին ընդմիշտ թե՛ ուրիշների և թե՛ ինձ համար»:

Ֆիլմի ռեժիսուրան և խաղարկությունը շատ համոզիչ են, բայց ֆիլմը չափազանց դանդաղ և ինչ-որ չափ երկար է: Ինչպես Լուքինո Վիսկոնթի մյուս ֆիլմերը, այս ֆիլմում ևս առկա է բացարձակ կատարելություն ՝ բորոր ոլորտներում (տարազ, դեկոր, երաժշտություն, և այլն):

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.7 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>> 













ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները   >>>



Լյուդվիգ 2-րդի պատվերով կառուցված շինություններից ամենահայտնին Նոյշվանշթայն ամրոցն է: Ռոմանտիզմի ոճով կառուցված այս ամրոց-պալատը գտնվում է Ֆյուսսեն քաղաքի մոտակայքում և հանդիսանում է Գերմանիայի ամենաճանաչված վայրերից։


Իրական Լյուդվիգ 2-րդն
Հիշատակի խաչ տեղադրված Սթարնբերգ լճի այն
վայրում, որտեղ հայտնաբերվել է 
Լյուդվիգի մարմինը:
___________________________________________________________
«Լյուդվիգը» այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: