16.1.14

ՖԻԼՄ >>> Գեղեցկություն, մաս 2-րդ՝ 2-ից


Ուրիշներին զոհող զոհը

Սա մի մութ ու մռայլ ֆիլմ է սեռական մոլուցքի և ժխտման մասին: Այն ցույց է տալիս զսպված և մերժաված զգացմունքների և ցանկությունների պատճառով չկայացած մի կյանքի սահմանները և հավանական հետևանքները՝ այդ թվում ինքնաատելությունը մի պահպանողական, փակ և անհանդուրժողական համայնքում: 

Ֆիլմը չի բացահայտում, թե Ֆրանսուան երկսեռական է կամ թե նույնասեռական, ով ամուսնացել և ընտանիք է կազմել՝ ապրելու «սովորական» մի կյանք: Բայց դա, իրոք, միևնույնն է: Ի տարբերություն երիտասարդ սերնդի, ով, ինչպես ֆիլմը ցույց է տալիս համարձակ և  ազատամտորեն  է վերաբերվում իր սեռական ինքնությանը, Ֆրանսուան զոհ է իր զսպված և մերժված ցանկությունների: Նա մի զոհ է, ում հանդեպ  մենք երբեք որևէ  խղճահարություն չենք զգում, որովհետև նա որոշակի հանգամանքներում ի վիճակի է դառնալ հրեշային ու նողկալի մի գիշատիչ՝ ունակ զոհելու ուրիշներին: Ֆրանսուան առաջնորդվում է անկման մի պարույրով, որը ֆիլմը ո՛չ դատապարտում է, ո՛չ էլ արդարացնում:

Սերունդների տարբերությունը

Համահունչ  իր նյութի լրջության՝ ֆիլմի զարգացումներն ընթանում են շատ զուսպ և բավականին դանդաղ տեմպերով, որն ավելացնում է ֆիլմի ընդհանուր տհաճ ու ծանր մթնոլորտը: Ֆիլմին, սակայն, չի հաջողվում քննարկել Ֆրանսուայի և այլ հերոսների հոգեբանական բարդույթները և, հետևաբար, ֆիլմը մնում է փոքր-ինչ մակերեսային:

Այս ֆիլմի հետաքրքիր թեմաներից մեկը սերունդների վերաբերմունքի տարբերություններն են սեփական նույնասեռական հակումների նկատմամբ, որը ինչ-որ չափով կարող է արձագանք գտնել մեր իրականության մեջ: Ինչպես ֆիլմում պատկերված ապարտեիդ և հետապարտեիդ հարավաֆրիկյան սերունդների դեպքում, մեր մոտ էլ նախա և հետխորհրդային  միության սերունդները ցուցաբերում են էական տարբերություններ իրենց մոտեցման մեջ սեռական ինքնության հարցում:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.3 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>








ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>




No comments: