26.12.13

Սերիալ >>> Փողոցը >>> Քանդել


Սերիալ
 «Փողոցը» / The Street / Улица
 ՌԵԺԻՍՈՐ
 Թերի Մեքդոնուգ
 ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
 Դանիել Բրոքլեհուրստ, Ջիմի Մեքգովերն
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ  
 Վինսենտ Ռեգան, Ջուլիա Ֆորդ, Ուիլ Մելոր  
 ՏԱՐԵԹԻՎ
 2007
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն 
 ԷՊԻԶՈԴՆԵՐԻ ԹԻՎԸ  
 1
 ԷՊԻԶՈԴ
 Քանդել / Demolition

100 տոկոս նորմալ տղամարդը

«Փողոցը» բրիտանական մի սերիալ է (3 եթերաշրջան, 2006-2009), որը նկարագրում է Մանչեսթեր քաղաքի մի անանուն փողոցում ապրող տարբեր բնակիչների կյանքը: Երկրորդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդը Չարլիի (Վինսենտ Ռեգան) մասին է, ով մի միջահասակ շինարար է (ի դեպ` նա միայն քանդում է), նա ամուսնացած է և երկու անչափահաս զավակների հայր է:

Նա հպարտորեն իրեն «100 տոկոս նորմալ» տղամարդ է համարում, մինչև այն օրը, երբ գայթակղվում է նույնասեռական աշխատակից` Թոմի (Ուիլ Մելոր) կողմից: Պարզ չէ, թե արդյո՞ք Չարլին իր նույնասեռական հակումները բացահայտում է այդ պահին, թե՞ նա միշտ էլ գիտակցել է այդ միտումները, զսպել և հերքել դրանք: Կարճատև դիմադրությունից հետո նա զիջում է Թոմի հետ սեքսով զբաղվելու գայթակղությանը: 

Չարլիի համար իր սեռական կողմնորոշումը հայտնաբերելու և ընդունելու զվարճությունը ավաղ կարճատև է: Նա Թոմի հետ գնում է մի տարօրինակ գեյ-բար, որի զուգարանում Չարլիին թալանում են` գողանալով նրա դրամապանակը և ժամացույցը, որը  նրա կնոջ կողմից տրված առանձնահատուկ նվեր էր:

Գողը հետագայում ձերբակալվում է, և Չարլիի ժամացույցը հայտնաբերվում է: Այդ իրադարձությունները ավելի են բարդացնում պատմությունը` ներգրավելով Չարլիի կնոջը (Ջուլիա Ֆորդ) և այնուհետև` նրանց երեխաներին:

Ֆիլմը չի խորանում Չարլիի զգացմունքների ու մտքերի մեջ իր` նորերս հայտնաբերած կամ ստանձնած երկսեռականության մասին և ցույց չի տալիս, թե նա ինչպես է մտադիր համադրել իր նույնասեռական հակումները ընտանեկան կյանքի հետ: Փոխարենը, ֆիլմը կենտրոնանում է գեյ-բարի մեջ տեղի ունենաց գողությանը հաջորդող սկանդալային իրադարձություններին, որոնք հետզհետո ավելի ու ավելի են բարդանում մինչև այն աստիճան, որ, ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ եթե Չարլին Թոմի հետ սեքսով զբաղված չլիներ, ամեն ինչ լավ ու բնականոն կլիներ:

Իր երկսեռականության ընդունումը ընտանիքի և համայնքի կողմից մի հետամնաց աշխատավորական  միջավայրում մնում է Չարլիի հիմնական մարտահրավերը: Նրա որդու (ևս մեկ «100 տոկոս նորմալ» տղամարդ) և հարևանների արձագանքները ցույց են տալիս, որ նույնիսկ աշխարհի ամենաազատ երկրներից մեկում, անհատական ազատությունները և հանդուրժողականությունը դեռ երկար ճանապարհ ունեն` հասնելու որոշակի խավերին և համայնքներին:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.1 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6 / 10

Ռուսերեն օնլայն տարբերակ


No comments: