20.12.13

Սերիալ >>> Էմերդեյլ >>> Ահարոնը և Ջեքսոնը, մաս 2-րդ 3-ից


Կարծրատիպերից հեռու

Ի տարբերություն ռոմանտիկ սերիալների մեջ սովորաբար ցուցադրվող սիրային հարաբերությունների` Ահարոնի և Ջեքսոնի սիրային կապը շատ զուսպ է: Նրանց կերպարները նաև հեռու են գեյ կարծրատիպերից:  Երկուսն էլ ունեն համեստ ծագում, պատկանում են աշխատավոր դասակարգին և ապրում են գյուղական համայնքներում:

Մինչդեռ հեռուստասերիալներում ցուցադրված  գեյ տիպարները քաղաքացիներ են, հարուստ կամ միջին խավի ներկայացուցիչներ, կրթված մասնագետներ, արդիական և գերժամանակակից անհատներ: Ավելին` Ահարոնն ու Ջեքսոնը երկուսն էլ ունեն ուժեղ և մասամբ կոպիտ բնավորություն, երկուսն էլ ունեն իրենց կոշտությունները և անսահման համառությունը:







Ժողովրդականությունը և նրա հետևանքները

Շնորհիվ այս բոլոր գործոնների` հատկապես սերիալի պատմության և  կերպարների, Ահարոնի և Ջեքսոնի սիրո պատմությունը շահեց մեծ ժողովրդականություն Միացյալ Թագավորությունում: Այս ժողովրդականությունը վարակեց նաև գեյ հեռուստադիտողներին, ովքեր սովորաբար չեն սիրում ռոմանտիկ սերիալները:

Սերիալը վաստակեց երկրպագուներ նաև արտերկրում, գեյ հեռուստադիտողների շարքերում: Դենի Միլերը, ով իրական կյանքում գեյ չէ, աչքի ընկավ Ահարոնին կերպարը հմտորեն մարմնավորելու համար և շահեց բազմաթիվ մրցանակներ:

Ըստ երևույթին, այս հաջողությունները ունեցան նաև բացասական հետևանքներ: Թվում է, որ պրոդյուսորները, փորձելով Ահարոնի և Ջեքսոնի ժողովրդականութունից օգտվել առավելագույնս, անհարկի ձգձգել են նրանց պատմությունը և չափազանցրել պատմության դրամատիկ և զգացմունքային կողմերը: Այսպիսով` երրորդ եթերաշրջանում (2011 թ.) Ահարոնի և Ջեքսոնի սիրո պատմությունը մասամբ կորցրել է իր նախնական ռիթմը և դինամիկան:

ՄԵՐ  ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10







ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  >>>  ԱՅՍՏԵՂ
___________________________________________________________
Ահարոնի և Ջեքսոնի պատմությունը այս կայքում

ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  > > >  ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  > > >  ԱՅՍՏԵՂ
ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 3  > > >  ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 3 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: