24.9.13

Կարճամետրաժ ֆիլմ >>> Պաշտպանիր ինձ իմ ցանկություններից


 ՖԻԼՄ
Պաշտպանիր ինձ իմ ցանկություններից / Protect Me 

 from What I Want / Защити меня от моих желаний
 ՌԵԺԻՍՈՐ
 Դոմինիկ Լեկլերկ
 ՍՑԵՆԱՐԻՍՏ
 Դոմինիկ Լեկլերկ
 ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Գարեթ Ֆրայ
 ԳԼԽ. ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
 Նավիդ Չուդրի, Էլյոթ Թիթենսոր
 ՏԱՐԵԹԻՎ
 2009
 ԵՐԿԻՐ
 Միացյալ Թագավորություն
 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
 13

Այս ֆիլմը երկու երիտասարդ նույնասեռական տղաների շփման մասին է: Սալիմը (Նավիդ Չուդրի) և Դազը (Էլյոթ Թիթենսոր) ծանոթանում են Անգլիայի Լիդզ քաղաքի բացօթյա հանդիպավայրերից մեկում, թեկուզ հանդիպման վայրում գտնվելու համար նրանք ունեն տարբեր պատճառներ: Սալիմի համար, ով ապրում է հնդկաստանից գաղթած իր ավանդապահ ծնողների հետ, սա իր առաջին նույնասեռական փորձն է, որի պատճառով նա խառը զգացումներ է ունենում՝ ամոթ, վախ, զզվանք, բայց նաև ոգևորություն ու հրճվանք: Մինչդեռ Դազը արդեն անց է կացրել փնտռտուքների և ինքնաբացահայտման փուլը և սովորական է վերաբերվում իր սեռական կողմնորոշման: Նա փնտրում է սեքս, բայց թվում է, թե իրեն միայնակ զգալով, նաև հակված է ողջունել շարունակական կապ և մտերմություն:

Սալիմի նախնական վարանումերի հանդերձ, երկու հերոսների հանդիպումը նրանց հանգեցնում է գիշերել միասին: Դազին հաջողում է փարատել Սալիմի մտահոգությունները: Նրանք զբաղվում են կրքոտ սեքսով, սակայն, երկուսի համար էլ տեղի է ունենում, ինչ-որ բան ավելի, քան սեռական ցանկությունների բավարարումը:

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
6.9 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7 / 10

ՖԻԼՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>



ՖԻԼՄԻ ՌՈՒՍԵՐԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  >>>


ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>






No comments: