18.7.13

Ֆիլմ >>> Աղոթքներ Բոբիի համար, մաս 2-րդ՝ 2-ից


«Հիվանդը» Բոբին չէր

Աստվածաշնչի գրառման բարդ պատմությունը, անշուշտ, հիմնական պատճառներից մեկն է, որ գոյություն ունեն տարբեր և շատ առումներով հակասական մեկնաբանություններ Աստվածաշնչից, որը նաև հանգեցրել է տարբեր քրիստոնեական դավանանքների հաստատմանը: Եվ այս քրիստոնեական մտքի բազմազանությունն է, որ, փաստորեն, ի վերջո փրկում է Մերի Գրիֆիթին:

Տարիներ ի վեր, սահմանափակված լինելով իր նեղահայաց արմատական խմորումներով, Մերի Գրիֆիթի համար իր համոզմունքները վերանայելու ամենադյուրին ուղին՝ ներառյալ այն, ինչ վերաբերում է նույնասեռականության հարցին, հենվելն է Աստվածաշնչի մի այլ ավելի ճկուն մեկնաբանության վրա և ընդգրկվելն է մեկ այլ  ավելի ազատամիտ և ժամանակակից քրիստոնեական դավանանքի շարքերը: 

Շնորհիվ տեսանկյունային այսպիսի մի փոփոխության՝ Մերին վերջապես գիտակցում է, որ իր որդին ո՛չ հիվանդ է եղել, ո՛չ էլ մեղք է գործել: «Բոբին չբուժվեց, քանի որ նա պարզապես  չուներ որևե պրոբլեմ». եզրակացնում է նա:

Ծնողական աջակցության զրկումը

Ֆիլմը նաև հետաքրքիր է այն առումով, որ ուսումնասիրում է ծնողների և գեյ որդու հարաբերությունների նուրբ հարցը: 

Ինչպես որոշ գեյ դեռահասներ, Բոբին շատ խոցելի պատանի է, ով իր չափահասությունը կերտելու համար   իր ծնողների զգացմունքային աջակցության կարիքն  ունի: Զրկելով նրան այդպիսի օգնությունից՝ անկախ դրա պատճառներից (կրոնական կամ այլ) ծնողները նրան կանգնեցնում են փակուղու առջև:

Ամենաարժեքավոր եզրակացությունը, որին Մերի Գրիֆիթը հասնում է, այն է, երբ նա գիտակցում է իր դաժան վարքագծի քայքայիչ հետևանքները: Նրան նույնիսկ վիճակվում է գնալ դեռ ավելի հեռու, երբ նա օգնության ձեռք է մեկնում այլ ծնողների, ովքեր կանգնած են նման կնճռոտ իրավիճակի առջև. նա լքում է իր անձնական ողբերգության սահմանները և հասնում խնդրի լուծման  համընդանուր մակարդակի:

Մոլեռանդության ձայնը

Զարմանալիորեն կարելի է արձանագրել, որ Մերի Գրիֆիթի նման ակտիվ ծնողներ շատ չկան ԱՄՆ-ում՝ չնայած նրան, որ գեյ պատանիները կազմում են ամերիկացի դեռահաս ինքնասպանների մոտավորապես մեկ երրորդը: Հաշվի առնելով, որ նույնասեռականները կազմում են ընդհանուր բնակչության 3-5 տոկոսը՝ պատանիների ինքնասպանության ցուցանիշը ապացուցում է աղետի սարսափելի մասշտապը: 

Տխուր ու դաժան իրականություն է, որ այդ ծնողները պահպանում են իրենց լռությունը՝ նույնիսկ իրենց որդիներին կորցնելուց հետո, քանի որ շնորիվ իրենց տգիտության և մոլեռանդության՝ նրանք շարունակում են ամաչել իրենք իրենցից և իրենց որդիներից:

ՖԻԼՄԻ ԿԱՅՔԸ  >>>  ԱՅՍՏԵՂ

IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8.1 / 10 
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
8 / 10 

ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  >>>


- Երբեմն ինձ թվում է, որ մի ժայռի եզրից ներքև եմ նայում՝
սայթակման հարթակ, առանց ոչ մի ելք՝ բացի դեպի ներքև:



- Նրանք չգիտեն, թե ինչ  է նշանակում իմ տեղում լինելը:

- Ուրեմն դու կարծում ես, որ նույնասեռակա՞ն ես: 

- Անձամբ ես կարծում եմ, որ մարդիկ պետք է կարողանան
սիրել ում ուզում են:

ՁԻԱՀը Աստծո բարկութունն է:
- Ես իրոք կարիք  ունեմ մի հոգու, որի հետ կխոսեմ.
հույս ունեի, որ դու ներկա կլինես:





Իրական Մերի Գրիֆիթը և իրական Բոբին  >>>


ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները  >>>



___________________________________________________________
«Աղոթքներ Բոբիի համար» ֆիլմը այս կայքում 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԸ >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 1 >>> ԱՅՍՏԵՂ
ՖԱՆԱՏԻ ՎԻԴԵՈ ՄՈՆՏԱԺ 2 >>> ԱՅՍՏԵՂ

No comments: