10.4.15

Պատմվածք >>> Մեկ օրվա պատմություն >>> մաս 4-րդ

Ինքնակենսագրական պատմվածք 4 մասով
Հեղինակ` Companier
(Հերոսների անունները փոխված են հեղինակի կողմից)

 

մաս 4-րդ և վերջ  >>>

Մի քանի րոպե լուռ էինք:
-Մի տեսակ մեղավորության զգացումա առաջացել մեջս, - լռությունը խախտեց Արտակը, -արդյո՞ք ճիշտ էր ինչ էղավ:
-Ինձ մոտ էլ է էդպես, բայց բան էլ չի եղել, չէ՞ որ երկուսս էլ ուզում էինք, - ասեցի ես ու գլուխս դրեցի նրա ուսին:
-Դրա համար էլ մտածում եմ, որ տղու հետ չպետքա լինել:
 
Ես նայեցի  նրա աչքերի մեջ:
-Եթե չես ուզում, էլ չենք անի: - Ասեցի ու վեր կացա, որպեսզի ուսապարկիս մեջ սրբվելու որևէ բան գտնեմ:
-Սպասի, մի նեղացի, ես նկատի չունեի, թե երբեք չի լինի ոչ մի բան, - վեր կացավ Արտակը:
-Ես բան չասեցի: Կլինի, երբ նորից ցանկություն ունենաս:
-Դու շատ լավն ես:
 
Մենք հիմա
ամբողջովին մերկ, գրկախառնված
կանգնած էինք
քարայրի
կենտրոնում:
 

Արտակը գրկեց ինձ: Մենք հիմա ամբողջովին մերկ, գրկախառնված կանգնած էինք քարայրի կենտրոնում:
-Ուղղակի ես առաջին անգամ է, որ տղու հետ այսքան հեռու գնացի, չդիմացա, -շարունակեց Արտակը:
-Նման բան իմ կյանքում էլ առաջին անգամ էր, - բայց կուզեի, որ շարունակական լինեին ու մենակ քո հետ…
 
Արտակը պատասխանեց համբույրով:
-Կուզեի, որ մենակ ես ու դու լինեինք: Ամբողջ աշխարհում մենակ ես ու դու:
-Չգիտեի, որ էդքան ռոմանտիկ ես, - ժպտացի ես, - համ էլ արդեն ինչքան ժամանակ ա խմբից խաբար չունենք, հեսա կսկսեն մեզ հարցուփորձ անել, թե ուր էինք:
-Հա, ճիշտ ես, ես չգիտեմ էլ` ոնց եմ նայելու նրանց աչքերի մեջ:
 
-Կուզեի,
որ մենակ
ես ու դու
լինեինք:
Ամբողջ աշխարհում մենակ
ես ու դու:
 
Ես նայեցի ուղղիղ նրա աչքերի մեջ:
-Առանց ամաչելու, հենց էսպես: Նրանք ոչ մի բան չգիտեն ու չեն էլ իմանա:
 
Հագնվեցինք ու դուրս եկանք քարանձավից: Հեռվում երևում էր ծխի փոքրիկ սյունը: Մերոնք երևի արդեն խորովածն արել են: Շուրջ երեք ժամ էր անցել, ինչ բաժանվել էինք խմբից: Բջջայինիս եկած բաց թողնված զանգերն էլ մի քանի տասնյակի էին հասնում:  Երբ հասանք տեղ, բոլորը մեզ էին սպասում:
-Էս ո՞ւր եք, է՜: - Այս ու այն կողմից տեղացին հարցերը:
 
Արտակն ավելի շուտ կողմնորոշվեց.
-Չեք պատկերացնի, արջի քոթոթ էինք բռնել, բայց հետո մայր արջը հայտնվեց ու հազիվ ձեռից պրծանք:
 
Ես չկարողացա ծիծաղս զսպել, բայց Արտակի մոգոնած սուտը պետք է հաստատեի, ու կարծես կարողացանք հավատացնել, որ մայր արջի ձեռքից հազիվ ենք պրծել: Օրվա մյուս մասն անցավ մեր հորինած այդ պատմությունը քննարկելով: Տղերքն էլ սկսեցին լսած ու իրենց հետ պատահած նման արկածները հիշել, բայց այդ ողջ պատմությանը լուռ հետևում էր գործընկերս` Հայկը, ում պատրաստած խորովածը շատ համով էր:
 
Մութն ընկավ ու մինչ գնալը, որոշեցինք խարույկ վառել: Տղերքից մեկն էլ իր կիթառն էր բերել, սկսկեցինք երգել իմացած երգերը: Արտակը կողքս էր նստել ու առավել չխոսկան էր դարձել: Հանկարծ կողքս հայտնվեց Հայկը: Լավ խմած էր, ձեռքին էլ մի կիսադատարկ գարեջրի շիշ:
-Տղե՞ք, ասում եք արջը շա՞տ էր մեծ:
 
Ձայնի մեջ հեգնական բան կար: Նա միակն էր, որ ասես այդքան էլ չէր հավատացել իմ ու Արտակի` արջի հետ կապված պատմությանը:
-Ասում եմ, - շիշը հազիվ ուղիղ պահելով խոսեց Հայկը, - հաջորդ անգամ ինձ չմոռանաք էլի… էդ արջին բռնելու, միասին կգնանք…
Արտակը չդիմացավ ու քմծիծաղ տվեց:
 
-Իրեքով ավելի հավես չի՞ լինի ջրում արջ բռնելը, - դեմքին ավելի լրջություն տալով շարունակեց Հայկը:
Ես ու Արտակը հայացքներ փոխանակեցինք:
-Ի՞նչ ջուր, Հայկ, - հարցրեց Արտակը:
-Գետի ջուրը: Ասիք եկել էր ջուր խմելու:
 
Ես ու Արտակը չդիմացանք ու միասին ծիծաղեցինք:
-Հա, անպայման կտանենք, Հայկ ջան: - Արտակին աչքով նշան տվեցի ես: - Տես հանկարծ երկու արջեր միանգամից չհարձակվեն վրեդ:
 
Արտակը հասկացավ ինչ նկատի ունեմ ու ավելի բաձրաձայն սկսկեց քրքջալ: Հայկը հեռացավ:
 
-Հո՞ նկատի չունեիր, որ մազոտ եմ, - խոսեց Արտակը, երբ Հայկը հեռվացավ:
-Էդքան էլ չէ, բայց ես էլ մազոտ չեմ: Արջի պատմությունն էլ հո դու հորինեցիր:
-Մտածում եմ, կարողա՞ բան-մանա տեսել:
-Դժվար թե, համ էլ քարանձավում հաստատ չէր տեսնի, մնաց` լողալուց:
Արտակը սկսկեց քրքջալ:
-Հո ձուկ չի՞:
 
Ես սպասում էի,
որ կասի` այո՛, նորից կհանդիպենք,
բայց մյուս կողմից ականջիս մեջ նրա ասած խոսքերն էին` չպետքա շուտ-շուտ հանդիպենք,
սեր չկա,
կախվածությունա…


Այդ օրը մինչև կեսգիշեր մնացինք, հետո ճանապարհ ընկանք: Արտակը բոլորին իրենց տան մոտ էր հասցնում: Ես ասեցի, որ վերջինը կիջնեմ:
 
Երբ արդեն հասանք իմ տան մոտ, Արտակը վերջին անգամ համբուրեց ինձ:
-Հուսով եմ` կհանդիպենք նորից, - շշնջացի ես:
-Իհարկե, բայց ուզում եմ նորից ասել. եթե ուզում ես, որ ամեն անգամ այնպիսին լինի, ինչպես այսօր, ուրեմն այդքան էլ շուտ-շուտ չպետքա հանդիպենք: Ես սիրուն այդքան էլ չեմ հավատում: Էդ կախվածությունա:
Ես քմծիծաղ տվեցի:
-Ու իմացի, որ դու առաջինն էիր ու երևի վերջինն էլ կլինես, ում հետ նման բան արեցի:
 
Այդ պահին ուզում էի ասել, որ ես գժի պես սիրահարվել եմ, սիրահարվել եմ այն գժուկին, որ հիմա իմ կողքին է նստած:
Արտակը ձեռքը դրեց շուրթերիս:
-Ախր շատ լավն ես:
-Դու էլ, - այլ բան չկարողացա ասել:
 
Ես սպասում էի, որ կասի` այո՛, նորից կհանդիպենք, բայց մյուս կողմից ականջիս մեջ նրա ասած խոսքերն էին` չպետքա շուտ-շուտ հանդիպենք, սեր չկա, կախվածությունա…
-Կկարոտեմ, - մեղմ ձայնով ասած Արտակը:
 
Եթե մի փոքր էլ մնայի նրա կողքին, ապա սիրահարվածությունը դառնալու էր անմար ու անկառավարելի սիրո կրակ, ինչն Արտակը չէր ուզում:
-Ես էլ: Դե՛, կխոսենք, - ասեցի ես` ուսապարկս վերցնելով:
Արտակին հրաժեշտ տվեցի ու իջա մեքենայից:
 
Ներքին ձայնս հուշում էր` ամեն ինչ սկսվեց միանգամից ու միանգամից էլ ավարտվեց, բայց գուցե կրկնվի,
նորից լինի սկիզբ,
կարճատև մեկ օր
ու կրկին այսպիսի ավարտ ունենա
 
Արտակը վերջին անգամ հայացք գցեց ինձ վրա: Քիչ անց մեքենան կորավ գիշերվա մութ փողոցների մեջ: Ես դեռ երկար կագնած էր փողոցի մեջտեղում: Ներքին ձայնս հուշում էր` ամեն ինչ սկսվեց միանգամից ու միանգամից էլ ավարտվեց, բայց գուցե կրկնվի, նորից լինի սկիզբ, կարճատև մեկ օր ու կրկին այսպիսի ավարտ ունենա, հետո այս արկածի պես դառնա հիշողություն, անցյալի մեկ օրվա պատմություն:
 
Այդպես էլ եղավ: Արտակից երկար ժամանակ ոչ մի լուր չստացա, ոչ ես զանգեցի, ոչ էլ` ինքը: Բայց աշխարհը կլոր է և օրերից մի օր հնդիպեցինք երևանյան բարերից մեկում: Նորից նույն հայացքը, նորից նույն կիրքը ինձ ստիպեց մոռանալ ամենը: Բայց այս ամենն արդեն մեկ այլ պատմություն է…

ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ >>> ԱՅՍՏԵՂ
 

No comments: