12.6.13

Ֆիլմ >>> Շաբաթավերջը, մաս 2-րդ՝ 2-ից

 
Փաստորեն, մի ինչ-որ բան Ռասելին և Գլենին մղում է միմիանց կողմ: Նրանք նորից իրար հանդիպում են հաջորդ օրը, և ապա կրկին՝ կիրակի օրը:
 
Նրանք հանդիպումների ընտացքում քննարկում և բանավիճում են տարբեր նյութերի շուրջ, պատմում են պատմություններ, անում են կատակներ, զբաղվում են սեքսով, օգտագործում են թմրանյութեր, խաղում են խաղեր, կիսում են գաղտնիքներ, հուզվում են ու զայրանում, և իրենց մեջ զարգացնում մի այնպիսի կապ, որը անկասկած խորը ազդեցություն է ունենալու իրենց մնացած կյանքում:
 
Նրանց զրույցները ընդգրկում են թեմաների շատ լայն շրջանակ` գեղարվեստ, հասարակական բարքեր և ավանդույթներ, նույնասեռականների իրավունքներ, միայնակություն, սեր և ամուսնություն, երջանկություն, մտերիմ հարաբերության շրջանակներում նվիրվածություն և անհավատարմություն և այլն:
 
Սա մի պարզ, ոչ հավակնոտ, բայց հետաքրքիր ու գրավիչ, լավ բեմադրված ու խաղարկված ֆիլմ է: Իր հաջողության մեծ մասը կարելի է վերագրել գլխավոր երկու դերասաններին: Նրանք ոչ միայն իրենց դերերը լավ և համոզիչ են խաղում, նրանց միջև առկա է կատարյալ ներդաշնակություն: Ֆիլմի ռեժիսորությունը լիակատար է և խելամիտ: Սա լուրջ ֆիլմ է, առանց մռայլության  կամ ձանձրույթի:
 
IMDb ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
7.7 / 10
ՄԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
9 / 10
 
ՖԻԼՄԻ ԿԱՅՔԸ  > > >  ԱՅՍՏԵՂ
 
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ  > > > 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
>>> ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերասանները

 
 
 
___________________________________________________________
Շաբաթավերջը այս կայքում


 ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 1  > > >  ԱՅՍՏԵՂ
ԿԱԴՐԵՐ ՖԻԼՄԻՑ + ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍ 2  > > >  ԱՅՍՏԵՂ

No comments: